Փետրվար 26,2026 13:15
2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հանձնարարություն տալու մեղադրանքով ձերբակալված Հովհաննես Թամամյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է Թամամյանին կալանավորելու միջնորդությունը։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: