Նարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ. քանի ժամանակ ունեք բաց թողեք․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է․ «Առանց հանցագործության դեպքի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու առավել ևս` նրան տևական ժամանակ կալանքի տակ պահելը, չի տեղավորվում առողջ բանականության մեջ։

Ռեժիմի նապատկը մեկն է` վախ ու սարսափ տարածել հասարակության մեջ, բանտարկել այլակարծությունն ու ամեն` անգամ կյանքերի գնով մեկ օր ավել պահել չունեցած իշխանությունը:

Բոլորս գիտենք` Նարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ և ասածս սա է. «քանի ժամանակ ունեք` բաց թողեք գերեվարված Նարեկին»:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment