Անկարգություններին զոհվել է մինչև 400 զինվորական․ Փեզեշքիանը հերքել է Թրամփի խոսքերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հունվարյան անկարգությունների ժամանակ զոհվել է մինչև 400 զինվորական, մինչդեռ սպանվել է առնվազն 2000 անմեղ քաղաքացիական անձ։ Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ զոհվել է 32000 ցուցարար։

«Նրանք ասում են, որ Իրանը չարիքի և ահաբեկչության բուծման վայր է։ Մենք ահաբեկիչներ ենք՞։ Մենք մարդի՞կ ենք սպանում։ Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը կազմակերպել է 32000 մարդու զանգվածային սպանությունը։ Մենք զանգվածային սպանություններ ենք կատարե՞լ։ Մենք տրամադրել ենք վիճակագրություն և նույնիսկ նշվածների անձնագրերի համարները։ Ամեն ոք, ով պնդում է ավելի մեծ թվեր են, պետք է ապացուցի դա։ Ավելին, հայտարարված թվերից ավելի քան 2000-ը անմեղ զոհեր են եղել, 300-400-ը՝ զինվորականներ, որոնք սպանվել են օրենքն ու կարգը պաշտպանելիս», – ասել է նա Իրանի պետական ​​հեռարձակողի եթերում։

Հունվարի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունում անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ։

Leave a comment