Էրդողանի գլխավոր խորհրդականը ռուս ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։

Այս մասին Քըլըչը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները»,- նշել է նա։

Leave a comment