Սուրհանդակային առաքման եղանակ՝ թոշակառուների համար կանխիկից անկանխիկի անցումը իրականացնելու համար (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Լիազոր մարմնի՝ կենսաթոշակառու հարաբերությունները՝ միասնական սոցիալական ծառայություն և կենսաթոշակառու» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։   
«Նպատակը՝ ապրիլի 1-ից կանխիկից անկանխկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է և որոշակի նոր պրոցեսներ են ներդրվում, որը թույլ է տալու, որ այն քաղաքացիները, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացը անելու, որևէ կերպ չզրկվեն իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքից» , – ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան։ 

Նախարարի խոսքով նախատեսվում է սուրհանդակային առաքման եղանակը կամ բանկի աշխատակիցների միջոցով։ Ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության աշխատակցի ներկայությամբ առաքման փաստը հաստատաելու մեխանիզմը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment