Ժնևում սկսվել է Իրան-ԱՄՆ բանակցությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժնևում սկսվել է Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Fars News գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ որպես միջնորդ հանդես է գալիս Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

Իրանի պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Leave a comment