ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համբերությունը մի օր կսպառվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուբիոյի ելույթի տեսանյութը հրապարակվել է ARY News YouTube ալիքում։
Ըստ պետքարտուղարի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, և ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է արագացնել խաղաղության գործընթացը։
«Եթե մենք հրաժարվենք այդ դերից, ոչ ոք չի կարող այն կատարել», – ասել է Ռուբիոն։
Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ չի կարծում, որ Թրամփի համբերությունն անսահման է։ «Միևնույն ժամանակ,կարծու՞մ եմ, որ նախագահի համբերությունն անսահման է։ Ոչ, չեմ կարծում։ Բայց ես չեմ պատրաստվում կանխատեսել, թե երբ այն կսպառվի կամ երբ նա կորոշի դադարեցնել աշխատաքները», – ասել է Ռուբիոն։