Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի հասնել, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի և հեռախոսազանգի մանրամասներին ծանոթ երկու աղբյուրների։
«Զելենսկին ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել և ցանկություն հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսվա ընթացքում», – ասել է աղբյուրներից մեկը։
Զելենսկիի և Թրամփի հեռախոսազրույցին մասնակցել են նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։