Թրամփի խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելն առաջինը հարձակվեր Իրանի վրա

https://arm.sputniknews.ru/20260226/trampi-khvorhrdakannery-knakhyntrein-vor-israjeln-arajiny-hardzakver-irani-vra-99222380.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99000568_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6d73116e5818e51f17edef90623dc13e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել

ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել

Բաժանորդագրվել

Հրապարակման մեջ ասվում է, ոչ Թրամփի մերձավոր շրջապատում կարծիք կա, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ կռմբակոծի Իրանը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելն առաջինը հարձակվեր Իրանի վրա, քանի որ դա կամրապնդեր ամերիկացի ընտրողների աջակցությունը ԱՄՆ-ի հարվածների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելը հարվածեր Իրանին նախքան ԱՄՆ–ն կսկսի գրոհն այդ երկրի վրա: Թրամփի վարչակազմի այս պաշտոնյաները մասնավոր կերպով պնդում են, որ Իսրայելի հարձակումը կդրդի Իրանին պատասխան հարված տալ, ինչը կօգնի ապահովել ամերիկացի ընտրողների աջակցությունը ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այնուամենայնիվ, ինչպես գրում է թերթը, ամենահավանական սցենարը ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունն է։

Նշվում է, որ Թրամփի շրջապատում կարծիք կա, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ ռմբակոծելու է Իրանը։

Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։

Իրանը պատրաստ է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար. ԱԳՆ

Leave a comment