Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով. Արծվիկ Մինասյան

«Վերջին նստաշրջանի հենց սկզբից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա, նվազագույն իրավունքը, որ տրված է ընդդիմությանը, մեծամասնությամբ մերժում են։

«Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում՝ մերժել եք Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացուն։

Հիմա եկել եք, այստեղից կանգնել եք ու հոխորտոմ եք ընդդիմության վրա, թե ինչու չեք ծանոթանում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ընդդիմությանը մեծ մասը ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո, ըստ օրենքի ես իրավունք չունեմ ծանոթանալու այդ զեկույցին։

Հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն, հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակվում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող եկեղեցու վրա, հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա»,- ասաց Մինասյանը։

Նա հույս հայտնեց, որ նոր գումարման Ազգային ժողովում ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով. «Նստած չի լինի, որպեսզի մեր երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, որն այս իշխանությունը տապալել է»։

Leave a comment