Պուտինի, Թրամփի և Զելենսկու անձնական հանդիպումը եռակողմ ձևաչափով նպատակահարմար է միայն ձեռք բերված պայմանավորվածությունների վերջնական ամրագրման համար։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Զելենսկու՝ Մոսկվա գալու առաջարկը մնում է ուժի մեջ։
«Պուտինը միշտ պահում է իր խոսքը», – ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին