Թոշակները մեր ճնշմամբ բարձրացրին, ՔՊ-ի աչքը վախեցրել ենք, ի՞նչ հրաշքով հանկարծ փող գտան

Իշխանության չենք եկել, բայց արդեն «Հայաքվե»-ի ծրագրերը աշխատում են, մենք սեպտեմբերին խոսել էինք կենսաթոշակների 50 տոկոս բարձրացման մասին, այսօր Փաշինյանը հայտնեց, որ թոշակները բարձրացնում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ի՞նչ հրաշքով փողը հանկարծ ավելացավ, մեր պայքարի արդյունքն է, բայց սա մակերեսային լուծում է, նախընտրական փրկօղակ է, առանց բյուջեի պլանավորման արագ որոշեցին թոշակները բարձրացնել»,- մեկնաբանեց Սողոմոնյանը։

Խոսելով արտաքին քաղաքականության և ձեռքբերված պայմանագրերի մասին՝ Սողոմոնյանը ընդգծեց, որ եթե իրենք գան իշխանության, առկա պայմանագրերը վերաբանակցելու են, որ հայկական շահը չտուժի։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment