«Ինտերը» լքում է Չեմպիոնների լիգան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ևս պարտվել է «Բուդյո-Գլիմտին» (1-2):

Առաջինը աչքի են ընկել հյուրերը, ապա կրկնապատկել են հաշիվը։ «Ինտերը» կարողացել է միայն կրճատել հաշվի տարբերությունը 77-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն խաղաժամանակ չի ստացել։

Նորվեգական ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի կամ Լիսաբոնի «Սպորտինգը» կամ «Մանչեսթեր Սիթին»։

Leave a comment