Թուրքիայում վթարի է ենթարկվել F-16 կործանիչը, օդաչուն զոհվել է


Բալըքեսիր նահանգում պլանային չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչը, այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին, օդաչուն զոհվել է:


F-16-ը կործանվել է Ստամբուլ-Իզմիր մայրուղու տարածքում՝ Նաիֆլի գյուղի մոտակայքում։ Բեկորները ցրվել են մեծ տարածքի վրա, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի հատվածը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկաններ և շտապօգնության աշխատակիցներ։


Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն հայտարարել է, որ վթարի պատճառը դեռևս պարզված չէ, և ընդգծել է, որ հետաքննությունը համատեղ վարում են զինվորականներ ու դատախազությունը։

Leave a comment