Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «լավ հեռանկարներ» է տեսնում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում։
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում բանակցությունների համար»,- ասել է նա Իրանի պետական հեռարձակողի եթերում։
Փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա Իրանի և ԱՄՆ-ի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանի արտաքին գործերի նախարարն արդեն մեկնել է Շվեյցարիա՝ խորհրդակցություններին մասնակցելու համար։