Փետրվար 25,2026 17:50
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում այսօր պայքարը սկսեց Հայաստանի կանանց ազգային հավաքականը։
Ցերեկվա մրցահերթում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կամային հաղթանակ տարավ։ Միշել Նիկոլ Վեսկովինիի հետ մենամարտի առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին իտալուհուն, սակայն Անուշը կարողացավ հավաքել ուժերը եւ երկրորդ ռաունդում՝ մասամբ, իսկ երրորդում՝ ամբողջությամբ մենամարտի նժարը թեքեց իր կողմը եւ կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում։ Այստեղ նրա մրցակիցը կլինի թուրք եւ սերբ բռնցքամարտիկների դիմակայության հաղթողը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: