Իրանը Թրամփի ելույթից հետո ԱՄՆ-ին մեղադրում է «մեծ ստեր» տարածելու մեջ

Քաղաքականություն

25.02.2026 | 17:40

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Թեհրանի հրթիռային ծրագրի մասին «մեծ ստեր» տարածելու մեջ, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Թեհրանը ստեղծում է զենք, որը կարող է հարվածել ԱՄՆ-ին։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի և երկրին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ պնդումներին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «պրոֆեսիոնալ ստախոսները հմուտ են ճշմարտության պատրանք» ստեղծելու հարցում, գրում է իրանական Mehr-ը։

Էսմայիլ Բաղային քննադատել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին ՝ Իրանի դեմ «համակարգված ապատեղեկատվական արշավ կազմակերպելու համար»։

«Այն ամենը, ինչ նրանք պնդում են Իրանի միջուկային ծրագրի, Իրանի բալիստիկ հրթիռների և հունվարյան անկարգությունների ժամանակ զոհերի թվի վերաբերյալ, պարզապես «մեծ ստերի» կրկնություն է», – հայտարարել է նա։

Թրամփն ասել էր, որ ներկայումս Միացյալ Նահանգները նախընտրում է Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, բայց դեռևս երաշխիքներ չի ստացել Թեհրանից՝ հրաժարվելու միջուկային զենք ունենալու մտքից։ Նա նշել էր, որ Իրանը և նրա պրոքսիները «տարածում  են միայն ահաբեկչություն, մահ և ատելություն», հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանի առաջնորդները սպանել են առնվազն 32,000 ցուցարարի: Նա նաև զգուշացրել էր, որ Իրանը մշակել է հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, և աշխատում է հրթիռների վրա, «որոնք շուտով կհասնեն» ԱՄՆ-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment