Քաղաքականության մեջ երբեք չեմ եղել և չկամ․ ֆուտբոլը հաղթելու է. Գևորգ Ղազարյան (Տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով իր թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակին։

«Սիրելի՛ ժողովուրդ, որոշ շրջանակներ ֆուտբոլային մեր ազնիվ նկրտումները փորձում են տեղափոխել քաղաքական դաշտ։ Քաղաքականության մեջ երբեք չեմ եղել և չկամ, և չեմ աշխատում ոչ մի ակումբում։ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում աշխատելու եմ կառավարության և ֆուտբոլի բոլոր շահառուների հետ։ Ֆուտբոլը հաղթելու է»,- նշել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին հայտարարել էր նոյեմբերի 10-ին՝ ընդունելով երկրպագուական շարժումների առաջարկը։ Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ նրա թեկնածությունն առաջադրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին։

Leave a comment