Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով դատական նիստը:
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության՝ Վաղարշապատի ընտրություններում ավագանուն ցուցակը գլխավորած թեկնածու Հարություն Մկրտչյանի ցուցմունքով են կալանավորվել Վեհափառի եղբայրն ու եղբորորդին:
Հարություն Մկրտչյանն ու նրա կուսակից Գառնիկ Ղազարյանը տարեց մարդուն ու նրա որդուն մեղադրում են նախընտրական քարզչությանը խոչընդոտելու մեջ: