«Կարծում եմ այդ հայտարարությունը նույնիսկ կարող է իրենը չլինել։ Պոլսո Պատրիարքը, որն ապրում է Կոստանդնուպոլսում, որն այժմ բռնազավթված է Թուրքիայի կողմից, չի կարող ազատ կարծիք արտահայտել, նմանատիպ հարցերի շուրջ իր կարծիքը լուրջ չէ։ Թուրքիայում ապրող քաղաքացիները չեն կարող Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին այսպիսի կարծիք հայտնել և դա կաշկանդված չլինի Թուրքիայի կառավարության կողմից։ Էրդողանի կառավարության կողմից բռնաճնշումներ կան մեր Պոսլոս Պատրիարքության վրա, ես աջակցություն եմ հայտնում իրենց, բայց իրենց հայտարարությունը չեմ կիսում, դա այն արժեքն ունի ինձ համար, որքան տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը՝ Փաշինյանի ճնշման ներքո»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ