Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարից։

1/8 եզրափակիչում աշխարհի 16-րդ ռակետը 6:7 (6:8), 4:6 հաշվով պարտվեց ամերիկացի Ջենսոն Բրուքսբիին, որը 49-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում։ Պայքարը տևեց 1 ժամ 43 րոպե։

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը երեք սեթում հաղթել էր 92-րդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Շևչենկոյին։

Քառորդ եզրափակիչում Ջենսոն Բրուքսբին կմրցի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևի հետ։

Leave a comment