ՊՍԺ-ի աստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարոկկոյի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կկանգնի դատարանի առաջ՝ բռնաբարության գործով։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Le Parisien պարբերականը։

Նանտերի դատախազությունը ֆուտբոլիստին պաշտոնական մեղադրանք է առաջադրել դեռևս 2023 թվականի մարտին։ Քննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 24-ամյա մի երիտասարդ կին դիմել էր իրավապահ մարմիններին՝ պնդելով, որ ենթարկվել է սեռական բռնության ֆուտբոլիստի տանը՝ նույն տարվա փետրվարին։

Ըստ պարբերականի վերջին տվյալների՝ 2025 թվականի օգոստոսին դատախազությունը հայտարարել է, որ Հակիմիին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

27-ամյա Հակիմին ՊՍԺ-ում խաղում է 2021 թվականից։ Փարիզյան թիմի հետ նա չորս անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը, երկու անգամ՝ Ֆրանսիայի գավաթը, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Leave a comment