Բագրատյանը գլուխ է գովել՝ որդու թեկնածուականը ներկայացնելով իբրև դոկտորական

Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստանից» ՔՊ անցում կատարած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքում հրապարակում է արել նշելով, որ որդին  Բագրատ Բագրատյանը,  ԵՊՀ-ում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն քաղաքագիտության ոլորտում:

Սակայն, ըստ ԵՊՀ պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, Բագրատ Սերգեյի Բագրատյանը փետրվարի 19-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

Չնայած նրան, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվել է, սակայն հանրապետությունում աստիճանաշնորհման բնագավառում գործում է հին կարգը, և իրականում պատգամավորի որդին պաշտպանել է թեկնածութկան ատենախոսությունը:

Բագրատյանի «գլուխ գովելու» փաստը թերևս կարելի է արդարացնել ծնող լինելու հանգամանքով, սակայն, ամեն դեպքում, անհարիր է պատգամավորի պարագայում: Չնայած, որ ստախոս իշխանության մեջ գտնվելու պարագայում կարող է և այս ամենն օրինաչափ է։

Leave a comment