Մոսկվան հակամարտության կարգավորման բանակցությունների նախապատրաստական փուլում է. Ռյաբկովի հայտարարությունները

Ռուսաստանը ներկայումս Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր բանակցությունների նախապատրաստական փուլում է. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար ֆորումի շրջանակներում։

▪️ Առկա է «նախնական ըմբռնում», որ մոտ ապագայում կարող է կայանալ եռակողմ հանդիպում՝ կապված Ուկրաինայի հետ, սակայն, ընդհանուր առմամբ, կողմերը դեռևս նախապատրաստական փուլում են։

▪️ Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահական վարչակազմի ջանքերը կհանգեցնեն Ուկրաինայում կայուն կարգավորման, որը հաշվի կառնի հակամարտության հիմնապատճառները։

▪️ Ներկայումս սերտ և ինտենսիվ երկխոսություն է ընթանում Թրամփի վարչակազմի հետ։

▪️ Մոսկվան պատրանքներ չունի առ այն, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները կհանգեցնեն Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի դրական զարգացմանը։

▪️ Միացյալ Նահանգներում ձևավորվել է «հաստատուն, երկկուսակցական հակառուսական կոնսենսուս»։

▪️ Ռուսաստանը քննարկումներ է վարում Աֆրիկայի արևելյան ափին ծովային հանգույց ստեղծելու շուրջ՝ որպես «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս։

▪️ Արևմուտքը պարենամթերքն ու պարարտանյութերը վերածել է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շանտաժի գործիքի։

Leave a comment