«Վեոլիա ջուրը» մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի կեսերը գիշերները կանջատի ջրամատակարարումը գրեթե ողջ երկրով մեկ

«Վեոլյա ջուր» ընկերությունը մայիսի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը ողջ երկրով գիշերները անջատելու է ջրամատակարարումը։

Ընկերությունը մանրամասն ներկայացրել է գրաֆիկը, թե որ բնակավայրում քանի ժամով է ջրամատակարարումը անջատվելու։

Հատկանշական է, որ «Վեոլիա ջուրը» որևէ բացատրություն չի ներկայացնում, պարզապես տեղեկացնում է այս մասին։

Մասնավորապես, Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակիչները ջուր չեն ունենա կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7–ը։

Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջանների որոշ հասցեներում այս գրաֆիկը կպահպանվի ողջ տարվա ընթացքում։

Իհարկե, կան նաև հասցեներ, մասնավորապես, Դավիթաշեն , Կենտրոն, Ավան, Էրեբուն, Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։

Հատկանշական է, որ Շենգավիթ վարչական շրջանում կան հասցեներ, որտեղ ջրամատակարարումը լինելու է օրական 6 ժամ՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։

6–ժամյա գրաֆիկ կլինի նաև Հայաստան բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում։ Կան բնակավայրեր, որտեղ ջրամատակարարումը կլինի 7 ժամ, 8 ժամ, 10 ժամ և այլն։

Իսկ ահա Տավուշի մարզի Ազատամուտ և Կոտայքի մարզի Սարալանջ գյուղերում ջրամատարկարարումը կլինի 4 ժամ օրական։

Ամբողջական գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ։

News.am

Leave a comment