Սիդնեյում ձերբակալվել են 85-ամյա Քրիս Բաղսարյանի առևանգման և սպանության կասկածյալները. orer.eu

Երեկ Սիդնեյում (Ավստրալիա) ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու՝ 24 և 29 տարեկան, որոնք կասկածվում են 85-ամյա հայազգի Քրիս Բաղսարյանի առևանգման և սպանության մեջ։ Նրա աճյունը հայտնաբերվել է գոլֆի դաշտի մոտ՝ տնից շուրջ 50 կմ հեռավորության վրա։

Քրիս Բաղսարյանը առևանգվել էր 12 օր առաջ՝ Սիդնեյի արվարձաններից մեկում գտնվող իր տնից։ Ոստիկանության տվյալներով՝ նա, ամենայն հավանականությամբ, թիրախ չի եղել, այլ հանցագործները շփոթել են անձը, եւ, հասկանալով իրենց սխալը, սպանել են Քրիսին՝ որը կարող էր ճանաչել իրենց:

Քրիս Բաղսարյանը ծնվել էր Յաֆայում և մեծացել Երուսաղեմի հայկական թաղամասում։ 1960-ականներին տեղափոխվել էր Ավստրալիա, հաստատվել Սիդնեյում, ստեղծել ընտանիք։ Նա հիշվում է որպես հանդարտ, բարի ու ընտանիքին նվիրված մարդ։

Դեպքը մեծ ցնցում է առաջացրել ընտանիքի և համայնքի շրջանում։ Ոստիկանությունը չի բացառում նոր ձերբակալություններ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Դեպքին անդրադարձել են մի քանի այլ լրատվամիջոցներ եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment