Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տոկիոյում տեղի է ունեցել ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը:
Mitsubishi Estate Co.-ի և Kanematsu Corp.-ի կողմից համատեղ իրականացված ցուցադրական թռիչքի ընթացքում սարքը Տոկիոյի ծոցի վրայով անցել է մոտ 150 մետր տարածություն։ Այն օդում է գտնվել 3,5 րոպե։
SkyDrive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ հեռանկարում թռիչքի արժեքը կարող է լինել մոտ երկու անգամ ավելի, քան տաքսիով երթևեկությունը, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը՝ չորսից հինգ անգամ պակաս։
Իր կոմպակտ չափսերի և թեթև քաշի շնորհիվ SD-05-ը կարող է վայրէջք կատարել ավելի շատ վայրերում, քան ուղղաթիռները և այլ օդային տրանսպորտային միջոցները։