ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց.armlur.am

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը վճիռ է կայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ապօրինի զենք պահելու քրեական գործով։

Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

1.2. ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվակցել Մկրտիչ Արշակի Մկրտչյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ից մինչև 2026 թվականի հունվարի 03-ը փաստացի անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով։ 1.1. ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վրա դնել պարտականություն՝ վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը:

ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որն Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment