Սպասվում է քամու ուժգնացում․ խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց․ զգուշացում

Սպասվում է քամու ուժգնացում․ խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց․ զգուշացում

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

Փետրվարի 26-ին ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանում, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Հորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ։
 

Leave a comment