Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ժամանակավորապես շահագործումից հանել են «Tejas» թեթև կործանիչները

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ժամանակավորապես շահագործումից հանել են «Tejas» (LCA) թեթև կործանիչները՝ փետրվարի սկզբին ուսումնական թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարից հետո։
Մոտ 30 մեկտեղանոց ինքնաթիռներ հանվել են մարտական հերթապահությունից՝ խորացված տեխնիկական ստուգում իրականացնելու նպատակով։

Միջադեպը տեղի է ունեցել խոշոր ավիաբազաներից մեկում՝ վայրէջքի մոտեցման ժամանակ։ Նախնական գնահատմամբ՝ պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել՝ կապված բորտային համակարգերի հետ։
Օդաչուն կատապուլտացվել է և լուրջ վնասվածքներ չի ստացել։

Սա «Tejas» կործանիչի արդեն երրորդ ավիավթարն է վերջին երկու տարվա ընթացքում, ինչը դրդել է ռազմաօդային ուժերի հրամանատարությանը նախաձեռնել բոլոր ինքնաթիռների տեխնիկական վիճակի լայնածավալ ստուգում։

Թատերաբեմ

Leave a comment