2026 թվականի ընտրությունները սթրես-թեստ են լինելու ՀՀ վարչապետի համար. Մարկեդոնով


Միջազգային

ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառուցված համակարգի համար «սթրես-թեստ» են լինելու։ Այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Փորձագետն ուշադրություն է հրավիրել մի քանի առանցքային գործոնների վրա, որոնք հունիսյան ընտրարշավն առանձնացնում են նախորդ բոլոր ընտրություններից, փոխանցում էSputnik Արմենիա-ն։

Այսպես, օրինակ, ընտրությունները կլինեն առաջին համազգային քարոզարշավը Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստից և նրա հայաթափումից հետո: Անցել են նաև «թավշյա հեղափոխությունից» հետո «իշխանության թարմացման» հետ կապված պատրանքներն ու հիացմունքները: Ընտրությունների ժամանակ կառավարության ղեկավարը կմտնի իր իշխանության իններորդ տարվա մեջ: Փորձագետի խոսքով՝ այս ընթացքում Փաշինյանը կարողացել է հասնել պետական ​​կառավարման համակարգի համասեռացմանը։

«…Ութ տարի առաջ նա (ՀՀ վարչապետը – խմբ.) ընդունեց իշխանությունը անվերահսկելի խորհրդարանի տեսքով՝ ընդդիմադիր զգալի հատվածով, խնդրահարույց քաղաքապետարանով (որտեղ կենտրոնացած է բոլոր ընտրողների մեկ երրորդից ավելին), համեմատաբար ինքնավար տեղական ինքնակառավարման մարմիններով, հակառակվող դատական ​​համակարգով և «ղարաբաղյան վենդեայով»։ Մինչև 2026 թվականը այս «ծաղկող բարդությունից» ոչ մի հետք չմնաց… Հայաստանի իշխանությունները հաջողեցին նաև վարչական ճնշման և վարչական ռեսուրսի օգտագործման հարցում», – նշում է նա։

Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment