«Արարատի» նիգերիացի նորեկները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեւանի «Արարատին» են միացել երիտասարդ նիգերիացի ֆուտբոլիստներ Չիմերիե Ուկադիկեն, Օկեչուկվու Չուկվուն եւ Փրինս Օբինան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  

Չիմերիե Ուկադիկեն ձախ պաշտպան է։ Նա «Արարատում» հանդես կգա 32 համարի մարզաշապիկով։

Օկեչուկվու Չուկվուն հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նա «Արարատում» կխաղա 6 համարով։

Փրինս Օբինան  եզրային կիսապաշտպան է եւ կխաղա 14 համարի մարզաշապիկով։

Ֆուտբոլիստներն «Արարատ» են տեղափոխվել նիգերիական «Գոլդեն Բութ» ակումբից:

Leave a comment