Արթուր Խուդինյանը՝ Արփինե Սարգսյանի օգնական, Արթուր Բարսեղյանը՝ փոխոստիկանապետ | ՄԱՄՈՒԼ.ամ

Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով․
     ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
     ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
     ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
     Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․
     Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
     Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
     Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։

Leave a comment