Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում և ՆԳՆ ոստիկանությունում


ՆԳՆ-ից հայտնում են, որ նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Կադրային փոփոխություններ են եղել:


 


ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանների համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։


 


ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։


 


ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։


 


Ներքին գործերի նախարարի այլ հրամանների համաձայն՝ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։ Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։


 

Leave a comment