Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Ջեֆրի Էփշթեյնի հետ կապերի համար
Microsoft-ի համահիմնադիր և բարեգործ Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել հանգուցյալ ֆինանսիստ և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Գեյթսն ու Էփշթեյնը մի քանի անգամ հանդիպել են Էփշթեյնի բանտարկությունից հետո՝ քննարկելու Գեյթսի բարեգործական նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները։Գեյթսը Գեյթս հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ «հսկայական սխալ» էր ժամանակ անցկացնել Էփշթեյնի հետ և հիմնադրամի ղեկավարներին ներգրավել նրա հետ հանդիպումներում։«Ես ներողություն եմ խնդրում այլ մարդկանցից, ովքեր ներքաշվել են սրա մեջ իմ թույլ տված սխալի պատճառով»,- ասել է նա։Գեյթսը նաև խոստովանել է, որ ունեցել է երկու սիրավեպ ռուս կանանց հետ, որոնց մասին Էփշթեյնը հետագայում տեղեկացել է։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները որևէ առնչություն չեն ունեցել Էփշթեյնի գործերի կամ զոհերի հետ։
«Ես անօրինական ոչինչ չեմ արել։ Ես անօրինական ոչինչ չեմ տեսել»,- ասել է Գեյթսը անձնակազմին։