Նշված հասցեներում գազ չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 25-ին ժամը 11:00-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Ն․ Մկրտչյան, Խանջյան փողոցների, Արարատյան փողոցի արևմտյան հատվածի և 26 Կոմիսարների փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 16:00։

Leave a comment