Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

«Մեր F-16 կործանիչի հետ ռադիոկապը, որը թռիչք էր կատարում Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից, կորել է։ Անմիջապես սկսված որոնողական-փրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեր ինքնաթիռը կործանվել է, նրա բեկորները հայտնաբերվել են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Օդաչուն նույնպես զոհվել է։

Ռազմական գերատեսչությունը հավելել է, որ վթարի պատճառը կպարզվի հետաքննությունից հետո։

Leave a comment