«Մինչ հունիսի 7-ը ՔՊ-ն պատրաստ է ցանկացած քայլի»․ Գևորգ Ստեփանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրություններն են մոտենում․․․
     Սիրելի՛ երևանցիներ, ապրիլի 1-ից Երևանի ոչ լեգետիմ ու 9% քվե ստացած ՔՊ-ն Ավինյանի գլխավորությամբ որոշել է «Time Out» վերցնել ու ձեզ, որոշ ժամանակ չթալանել:
     100% գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի, կարմիր գծերի ու տեղական տուրքերի վճարների թանկացումները կփոփոխեն ու կդարձնեն նախկին սակագնին։
     Մինչ հունիսի 7-ը ՔՊ-ն պատրաստ է ցանկացած քայլի՝ ստի ու կեղծիքի իշխանությունը պահելու համար, մինչև 10.000 դր կենսաթոշակները բարձրացնելու փաստը վկա։
     Ստի ու կեղծիքի վերջը՝ ժողովուրդն է որոշելու։
     Քաղաքապետարանի որոշումը՝ ընդունել որպես սարկազմ…»։

Leave a comment