«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում իտալական «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» ստադիոնում 1։2 հաշվով պարտվել է նորվեգական «Բուդյո-Գլիմտին» ու դուրս մնացել հետագա պայքարից (տեսանյութ

Հանդիպման բոլոր գոլերը գանցվել են երկրորդ խաղակեսում։ Հյուրերից աչքի են ընկել նորվեգացի հարձակվող Իենս Պետեր Հոյգեն ու կիսապաշտպան Հոկոն Էվիեն, իսկ «Ինտերի» կազմում հաշիվը կրճատել է իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում է եղել, սակայն խաղաժամանակ չի ստացել։

Առաջին խաղում «Բուդյո-Գլիմտն» Իտալիայի առաջնության առաջատարին հաղթել էր 3։1 հաշվով։

1/8 եզրափակիչ դուրս եկած «Բուդյո-Գլիմտը» չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայում։ «Ինտերի» հետ դիմակայությունից առաջ նորվեգական ակումբը հաղթել էր նաև Մադրիդի «Աթլետիկոյին» (2։1) ու անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (3։1)։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև Մադրիդի «Աթլետիկոն», Լևերկուզենի «Բայերը» և անգլիական «Նյուքասլը»։

Leave a comment