2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

Հասարակություն

25.02.2026 | 10:35

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին Factor TV-ին հայտնեցին Գլխավոր  դատախազությունից։

Երեկ հայտնի դարձավ, որ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածների հատկանիշներով։

Հիշեցնենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի կարգադրությամբ Դանիելյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում վերականգնվեց փետրվարի 20-ին։ Նույն օրը մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել մանկապարտեզում։ Նրանք նշում էին՝ Դանիելյանը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում։ 

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment