Ողբերգական ավտովթար Կոտայքում. 19-ամյա երիտասարդը տեղում մահացել է

https://arm.sputniknews.ru/20260225/voghbergakan-avtvovtar-kvotajqum-19-amja-eritasardy-teghum-mahacel-e-99175496.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/02/60553517_7:0:1431:1068_1920x0_80_0_0_97e6ea0dc0ab7b7ff22f72e367922972.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավտովթար, ավտոմեքենա, հրազդան, զոհ

ավտովթար, ավտոմեքենա, հրազդան, զոհ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Այս գիշեր Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել, 19-ամյա երիտասարդը տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա Անդրանիկ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Խ.-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Կայքը գրում է, որմահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներից էր։

Leave a comment