Հայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր. ԱՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր:

Առողջապահության նախարարության տրամադրած կրծքագեղձի թվային հետազոտության նորագույն սարքերն արդեն մարզային բժշկական կենտրոններում են:

«Սպասված չէր, քանի որ մտքներովս անգամ չէր անցնի, որ մեր բժշկական կենտրոնում կարող ենք անցնել այսպիսի հետազոտություն»,- նշել է տիկին Ալվարդը. բազմազավակ մայրը առաջին անգամ 65 տարեկանում կրծքագեղձի հետազոտություն է անցնել:

Կանխարգելիչ հետազոտություններից բացի մարզաբնակ այն կանայք, որոնց ցուցված է պարբերաբար մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, այլևս ստիպված չեն լինի Երևան հասնել:

Leave a comment