https://arm.sputniknews.ru/20260225/siriaji-iravazvorutjunn-e-hh-an-n-teghjak-che-pvokhancvats-vardzkanneri-gtnvelu-vajri-masin-99156826.html
Սիրիայի իրավազորությունն է. ՀՀ ԱՆ-ն տեղյակ չէ փոխանցված վարձկանների գտնվելու վայրի մասին
Սիրիայի իրավազորությունն է. ՀՀ ԱՆ-ն տեղյակ չէ փոխանցված վարձկանների գտնվելու վայրի մասին
Sputnik Արմենիա
Նախարարությունը հայտնել է, որ վարձկաններին Դամասկոսին հանձնելուց հետո պատժի հետագա կրման հետ կապված հարցերը գտնվում են սիրիական իշխանությունների իրավասության… 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T08:55+0400
2026-02-25T08:55+0400
2026-02-25T08:55+0400
սիրիա
վարձկաններ
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/66/10136696_0:85:1600:985_1920x0_80_0_0_6ebcb600df750e613426b356ad71188a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի, Sputnik- Դավիթ Գալստյան. Հայաստանի արդարադատության նախարարությունը, փաստորեն, տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկանների գտնվելու վայրի մասին։Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին՝ դա բացատրելով վերջիններիս հետագա պատիժը հայրենիքում կրելով:Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ հետաքրքրվելով.1) շարունակու՞մ են, արդյոք, նրանք կրել պատիժը,2) Եթե այո, ապա որտե՞ղ/ո՞ր քրեակատարողական հիմնարկում:Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո»:Փոխանցման ընթացքի և դրա շուրջ ծագած հարցերի մասին առավել մանրամասն՝ Sputnik Արմենիայի նախորդ նյութում:
սիրիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/66/10136696_88:0:1512:1068_1920x0_80_0_0_80b2043069907170c3f79efa004d4b7c.jpg.webp
սիրիա, վարձկաններ, հայաստան, հհ արդարադատության նախարարություն
սիրիա, վարձկաններ, հայաստան, հհ արդարադատության նախարարություն
Նախարարությունը հայտնել է, որ վարձկաններին Դամասկոսին հանձնելուց հետո պատժի հետագա կրման հետ կապված հարցերը գտնվում են սիրիական իշխանությունների իրավասության ներքո:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի, Sputnik- Դավիթ Գալստյան. Հայաստանի արդարադատության նախարարությունը, փաստորեն, տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկանների գտնվելու վայրի մասին։
1) շարունակու՞մ են, արդյոք, նրանք կրել պատիժը,
2) Եթե այո, ապա որտե՞ղ/ո՞ր քրեակատարողական հիմնարկում:
Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ «նշված անձանց փոխանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով:
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո»: