Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․
«Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին: Տարիներ շարունակ մարզաբնակ մեր քաղաքացիները Երևան են եկել այս ծառայությունից օգտվելու համար, հիմա տեղում` ապահովագրության շրջանակում այն հասանելի է: Մեկ շաբաթում 25 քաղաքացի է օգտվել ծառայությունից, որից 14-ը ապահովագրության շրջանակում:
Մեր քաղաքացիներին բուժծառայությունների ֆիզիկական և ֆինանսական հասանելիության ապահովումը մեր առաջնահերթությունն է»: