Փետրվար 24,2026 22:25
Երեքշաբթի, 24 Փետրուար 2026-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) Լիբանանի շրջանային նորընտիր վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Իշխան Եղիայեանի, ստանալու համար Հայրապետին օրհնութիւնը։
Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեան՝ զայն նկատելով մարդակերտումի ու հայակերտումի դպրոց, ուր մեր զաւակները ո՛չ միայն մարմնամարզական կրթութիւն կը ստանան, այլեւ կը լեցուին հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներով։
Ատենապետը ընդհանուր գիծերով Վեհափառ Հայրապետին ներկայացուց վարչութեան յառաջիկայ ծրագիրներն ու կատարելիք աշխատանքները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: