TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

Քաղաքականություն

24.02.2026 | 22:31

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը միշտ էլ առաջնահերթություն են եղել Թուրքիայի համար։

Ըստ  ադրբեջանական  լրատվամիջոցների՝ այս մասին Բաքվում  հայտարարել է Թուրքիայի Ազգային  Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տասներորդ եռակողմ հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք Բաքվի և Երևանի վերջին քայլերը դիտարկում ենք որպես վստահության ամրապնդմանն միջոցներ», – նշել է Օքթայը։

Ըստ նրա՝ TRIPP նախագիծը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին։

«Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայ-թուրքական  և հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Վրաստանի համակարգումը և այստեղ երկխոսությանը ներդրումը մեծ արժեք ունեն», – հայտարարել է Օքթայը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև էներգետիկ համագործակցությունը կարող է ավելի ընդլայնվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment