Ե՞րբ կարող է մարդու տուն գող մտնել, երբ գողը տնից է լինում․ Թաթուլ Մանասերյան

-Մենք միավորվել ենք, որ հայոց տանից դուրս հանենք նրանց, ովքեր համարձակվել են ոտնձգություններ անել մեր ազգային, նյութական, ոգեղեն արժեքների նկատմամբ։ Ե՞րբ կարող է մարդու տուն գող մտնել, երբ կամ միամտվում են մարդիկ, կամ գողը տնից է լինում, ժողովրդական խոսք կա… Ի պաշտոնե նրանք, որ պետք է տեր կանգնեն երկրին, ինչո՞վ են զբաղված։ Ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինը, ո՛չ դատական իշխանությունը, եթե իրենց տեղում լինեին, այդ արժեքների գողությունը չէր լինի։ Մեր միակ ապավենը մնացել է հոգևոր իշխանությունը՝ հայոց եկեղեցին, որ հաստատակամ է ու կանգուն,- այսօր Համահայկական հասարակական դաշինքի մեկնարկին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական այն բարդ ու անընդհատ փոփոխվող իրավիճակում, որում հայտնվել ենք, ՀՀ նման փոքր երկրները աշխատում են շատ չխառնվել այդ մեծ գործընթացներին, որովհետև վտանգավոր է։ «Մեր դեպքում մի բևեռից մյուս բևեռ անցնելը, էս պատից էն պատ դիմելը համարում եմ շատ սխալ։ Փոքր երկրները պետք է սպասեն, որ այս փոթորիկներն անցնեն, հետո իրենց տեղը գտնեն։ Թե չէ ընթացքում կարող են այնպիսի անդառնալի կորուստների առջև կանգնել, որ վերադարձնել հնարավոր չլինի»։

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին սովորական, շարքային խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, դրանք ճակատագրական ու պատմական նշանակություն են ունենալու մեր ժողովրդի ու մեր պետության համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment