Սյունիքի որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Եղեգնաձորի, Վայքի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Leave a comment