Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել

Այսօր լրանում է Ուկրաինա ՌԴ ներխուժման 4-րդ տարելիցը։  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակներն իրագործված չեն,  գրում է Կոմերսանտը։

Նրա խոսքով՝ «գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում ապրող և մահացու վտանգի տակ գտնվող մարդկանց անվտանգությունն ապահովելն է»։ Նշենք, որ Մոսկվան Ուկրաինայի դեմ  սանձազերծած պատերազմն անվանում է հատուկ ռազմական գործողություն , և ՌԴ-ում հետապնդվում են բոլոր նրանք, ովքեր այն անվանում են պատերազմ։

«Այո՛, նպատակները լիովին  դեռևս չեն իրականացվել», – ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, թե հատուկ ռազմական գործողությունը սկսվել է որպես Կիևի հետ առճակատում, բայց «Արևմտյան Եվրոպայի երկրների և Միացյալ Նահանգների անմիջական միջամտությունից հետո» այն փաստացի վերածվել է Մոսկվայի և Արևմուտքի միջև առճակատման։

Պեսկովը ընդգծել է, որ «Ռուսաստանը շարունակում է բաց մնալ իր նպատակներին հասնելու համար» դիվանագիտական ​​միջոցներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment