ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը հունվարին նվազել է 3.9%-ով

Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ում հունվարին ավտոմեքենաների վաճառքը տարեկան հաշվարկով նվազել է 3.9%-ով։

ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 799.625 հազար՝ նախորդ տարվա հունվարին արձանագրված 831.945 հազարի համեմատ։

Վաճառքներն Իսպանիայում աճել են 1.1%-ով, Իտալիայում՝ 6.2%-ով։ Իսկ Գերմանիայում և Ֆրանսիայում դրանք կրճատվել են 6.6%-ով։

Եվրոպայում ընդհանուր առմամբ (ԵՄ երկրներ, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա) նոր ավտոմեքենաների վաճառքը նախորդ ամսում նվազել է 3.5%-ով՝ հասնելով 961.382 հազարի։ Մեծ Բրիտանիայում վաճառքներն աճել են 3.4%-ով՝ կազմելով 144.127 հազար ավտոմեքենա։

Եվրամիությունում էլեկտրամոբիլների վաճառքն աճել է 24.2%-ով՝ մինչև 154.23 հազար միավոր։

Volkswagen Group-ի վաճառքները ԵՄ-ում նվազել են 3.7%-ով, Renault-ինը՝ 16.7%-ով, մինչդեռ Stellantis-ինն աճել է 9.1%-ով։

Գերմանական շքեղ դասի ավտոմեքենաներ արտադրող BMW AG-ն կրճատել է մատակարարումները 3.3%-ով, մինչդեռ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ն ավելացրել է դրանք 4%-ով։

Հարավկորեական Hyundai Group-ի վաճառքները նվազել են 14.7%-ով, ճապոնական Toyota Group-ինը՝ 14.3%-ով, ամերիկյան Ford Motor-ինը՝ 5.3%-ով։

Ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրող Tesla-ն հունվարին ԵՄ-ում կրճատել է վաճառքները 1.6%-ով՝ մինչև 7.187 հազար։ Միևնույն ժամանակ չինական BYD Co.-ի իրացումն աճել է 2.8 անգամ՝ հասնելով 13.982 հազար ավտոմեքենայի։

Leave a comment